‘Ադրբեջանում ԵՄ դեսպան. Եվրամիությունն ուշադիր հետևում է իրավիճակին շփման գծում’

606

Եվրամիությունն ուշադիր հետևում է իրավիճակին զինված ուժերի շփման գծում: Ինչպես հաղորդում է SalamNews-ը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ դեսպան Մալենա Մարդը: Նա նշել է, որ վերջերս Ֆիլիպ Լեֆորտի Ադրբեջան այցի շրջանակում կայացած հանդիպումների ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորման հարցը: «Եվրամիության օգնությունն աջակցությունն է ԵԱՀԿ Մինսկի խմբի և նրա համանախագահների ջանքերին: Մենք պատրաստ ենք լսել ինչպես համանախագահների, այնպես էլ հակամարտող կողմերի առաջարկությունները», — հայտարարել է Մարդը:

Նախորդ հոդվածը‘Հայաստանում արձանագրվել է մանկական և մայրական մահացության կրճատման միտում’
Հաջորդ հոդվածը‘Շարմազանովը մեկնաբանում է Աբդուլլահ Գյուլի հայտարարությունը’