‘
Անցյալ տարի Ադրբեջանի արդարադատության նախարարության նոտարիատի և գրանցման գլխավոր վարչությունը գրանցել է 78 480 ամուսնություն, այսօր մամլո ասուլիսում տեղեկացրել է գրանցման և նոտարիատի գլխավոր վարչության պետ Իլհար Մամեդովը: Ընդ որում՝ 1932 ամուսնություն խառն է, այսինքն՝ այդքան ամուսնություն կայացվել է արտասահմանցի, հիմնականում՝ Թուրքիայի և Իրանի քաղաքացիների հետ, հաղորդում է Trend-ը: Ըստ Մամեդովի՝ նույն ժամանակահատվածում ամուսնալուծությունների 11 182 դեպք է գրանցվել: «Սովորաբար՝ ամուսնալուծությունները կազմում են ամուսնությունների ընդհանուր թվի 10-12 տոկոսը: Թեև տարբեր տարիներին ամուսնալուծությունների թիվն ավելի կամ պակաս է եղել, սակայն կարելի է ասել, որ այդ թիվը հիմնականում կայուն է»,- ասել է Մամեդովը: Ծնելիության տոկոսը թեև անցյալ տարի նվազել է 5 տոկոսով, սակայն բնակչության թիվն, ընդհանուր առմամբ, աճել է:
‘