‘Ադրբեջանում «հայկական կողմի կրակոցից» զինծառայող է զոհվել. ՊՆ-ն հերքում է’

705

Ադրբեջանական ԶԼՄ-երը այսօր տեղեկատվություն են տարածել, թե շփման գծում «հայկական կողմի կրակոցից» զոհվել է պայմանագրային զինծառայող, շարքային Էշգին Ֆիրադդին օղլու Գուլիևը։ Ադրբեջանի նախագահի հրամանով նա հետմահու պարգևատրվել է մեդալով։

Tert.am հետ զրույցում ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքել է  հայկական կողմից հրադադարը խախտելու մասին լուրերը։  

Հիշեցնենք նաև, որ երեկ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը թվիթերի իր միկրոբլոգում հայտնել էր, որ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևի պարտավորվել են հարգել հրադադարը, հատկապես` Օլիմպիադայի ընթացքում: 

Նախորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը փետրվարի 7-ից կբարձրանա 5-7 աստիճանով’
Հաջորդ հոդվածը‘Ըստ ԱԻՆ-ի՝ դժվարանցանելի է միայն Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը’