‘Ադրբեջանում ՃՏՊ-ից խորհրդարանի պատգամավոր է մահացել’

690

Ադրբեջանում ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում Վրաստանի սահմանում Բելոքան-Բաքու մայրուղու վրա զոհվել է Զաքաթալայի շրջանից ընտրված Միլի Մեջլիսի պատգամավոր Հիքմեթ Աթաեւը: Վրաստանից վերադարձին նրա վարած «ՎԱԶ-2106» ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2105»-ին, ինչի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից պատգամավորը տեղում մահացել է:

60-ամյա Հիքմեթ Աթաեւն 2006 թ-ի մայիսի 13-ին առաջին անգամ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր է ընտրվել Զաքաթալայի թիվ 13 ընտրական շրջանից: Նա եղել է Ադրբեջան-ԳԴՀ, Ադրբեջան-Մեծ Բրիտանիա, Ադրբեջան-Ֆինլանդիա, Ադրբեջան-Ուկրաինա միջխորհրդարանական կապերի աշխատանքային խմբերի անդամ:

Նախորդ հոդվածը‘«Կուբանը» Օզբիլիզի եւ Պիզելիի շնորհիվ հաղթեց Ռուսաստանի առաջնությունում’
Հաջորդ հոդվածը‘Հնդկական ավիաընկերության բոլոր չվերթները մարտի 8-ին կսպասարկեն կանայք’