‘
Ադրբեջանում երկուշաբթի մեկնարկել է ապրիլի 11-ին կայանալիք նախագահական ընտրությունների քարոզարշավը:
Մի քանի ընդդիմադիր կուսակցություններ, մասնավորապես՝ «Ազգային խորհուրդը» Ժողովրդական ճակատ կուսակցությունը և «Մուսավաթը», բոյկոտ են հայտարարել ընտրություններին:
Շաբաթ օրն ավարտվել է նախագահի թեկնածուների գրանցման գործընթացը: Պայքար կմղեն ութ թեկնածուներ, այդ թվում՝ իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության թեկնածուն՝ գործող նախագահ Իլհամ Ալիևը, «Միացյալ Ադրբեջանի ժողովրդական կուսակցությունից»՝ Հուդրաթ Հասանղուլիևը, Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու Արազ Ալիզադեն և այլն:
Փոխանցում է ria.ru-ն:
‘