‘Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզում և ԼՂՀ-ում’

1044

Սեպտեմբերի 29-ին, ժամը 08.40-ին Սեյսմիկ պաշտպանության ծառայությունից ՀՀ ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 05.38-ին Ադրբեջանի Հանրապետության տարածքում` Ղուբա քաղաքից 23 կմ դեպի հարավ-արևմուտք, տեղի է ունեցել 5.1 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հարավային լայնության 41.230 և արևմտյան երկայնության 48.250:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 15 կմ խորության վրա:

Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժը զգացվել է ՀՀ Տավուշի մարզում և ԼՂՀ-ում՝ 3 բալ ուժգնությամբ:

Նախորդ հոդվածը‘Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարագա Սուրբ Խաչի տոնը’
Հաջորդ հոդվածը‘Հանրահավաքների մասին իրազեկումները քաղաքապետարանը ի գիտություն է ընդունել’