Ադրբեջանցիների կրակոցների հետևանքով Արցախում քաղաքացիական ավտոմեքենա է վնասվել․ Sputnik Արմենիա

761

Արցախի Մխիթարաշեն գյուղի ուղղությամբ ադրբեջանցի զինվորականների գնդակոծության հետևանքով քաղաքացիական ավտոմեքենա է վնասվել։

Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Մխիթարաշենի գյուղապետ Մխիթար Առստամյանը:

Առստամյանի խոսքով՝ կրակել են ոչ միայն հայ զինվորականների դիրքերի, այլև գյուղի ուղղությամբ, քաղաքացիական մեքենա է վնասվել, բարեբախտաբար տուժածներ չկան։ Այժմ գյուղում իրավիճակը հանգիստ է։ Նրա խոսքով՝ հրաձգային զենքից արձակված կրակոցները պարբերաբար են հնչում, սակայն խոշոր տրամաչափի զենքերը վերջին ամիսներին առաջին անգամ են կիրառվել: Ադրբեջանցիների ամենամոտ դիրքը գյուղից ընդամենը մի քանի հարյուր մետր է հեռու։

Նախորդ հոդվածըՀայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերը սպառնալիք են ՀԱՊԿ անդամ Հայաստանի անվտանգությանը. Զաս
Հաջորդ հոդվածըՊաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է ՌԴ