‘
Հակառակորդի դիպուկահարի կրակոցից սահմանամերձ Այգեպար գյուղում խաղաղ բնակիչ է վիրավորվել: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը: «Վիրավորվողը 1968 թվականին ծնված Դավիթ Հայկազի Գաբրիելյանն է: Նա խաղողի այգում աշխատում էր, երբ կրակեցին: Առավոտյան 11:00-ի կողմերն էր: 3 կրակոց է եղել»,- ասաց Անդրանիկ Այդինյանը:
Գյուղապետի խոսքով` գնդակը դաստակի շրջանում է դիպել, կյանքին վտանգ չի սպառնում: Վիրավորը հոսպիտալում է: Գյուղապետը նաև նշեց, որ գյուղի ուղղությամբ վերջին 3 օրերին հակառակորդի դիպուկահարները 2 ժամը մեկ պարբերությամբ կրակում են:
‘