‘Ադրբեջանցի դիվերսանտը պնդում է, որ Ս. Ցականյանի սպանության հետ կապ չունի – News.am’

773

ԼՂՀ վերաքննիչ դատարանում շարունակվում է ադրբեջանական դիվերսիոն հետախուզական խմբի անդամներ Դիլհամ Ասքերովի եւ Շահբազ Գուլիեւի փաստաբանների բողոքը,- գրում է  News.am-ը։

Ըստ աղբյուրի, նրանք իրենց կարծիքն են հայտնել՝ կապված առաջին ատյանի դատարանում, իրենց կարծիքով, տեղի ունեցած բացթողումների հետ:

Շահբազ Գուլիեւի փաստաբան Արկադի Իսրայելյանը դատարանին է ներկայացրել բողոքների էությունը եւ հայտարարել, որ Գուլիեւը որոշ կետերով իրեն մեղավոր չի ճանաչում: Մասնավորապես, Գուլիեւը նշել է, թե իբր չէր պատրաստվում անօրինականորեն հատել ԼՂՀ սահմանը, վստահ լինելով, որ այդ տարածքը գտնվում է չեզոք հատվածում եւ չի մտնում ԼՂՀ սահմանների մեջ:

Լրտեսության մեղադրանքը Գուլիեւը նույնպես չի ընդունում, քանի որ «տեղեկություններ չի հավաքել եւ նկարահանումներ չի իրականացրել»:
Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ կապ ունենալու մեղադրանքը Գուլիեւը նույնպես ժխտում է՝ հայտարարելով, որ չի իմացել եւ չգիտի՝ արդյոք Հասան Հասանովը (ոչնչացված դիվերսանտը) եղե՞լ է Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակից, թե ոչ:

Սմբատ Ցականյանին առեւանգելու եւ սպանելու մասով էլ հայտարարել է, որ ոչ մի պայմանավորվածություն չի ունեցել անչափահասին առեւանգելու վերաբերյալ: Նրա խոսքով՝ ինքը դրան չի մասնակցել եւ չի աջակցել, հակատակը, փորձել էպաշտպանել տղային:

Սահբազ Գուլիեւը հայտարարել է, որ չի իմացել՝ որտեղ է գտնվում Ղարաբաղը: Նրա խոսքով՝ երբ անչափահաս Սմբատ Ցականյանը հայտնվել է իրենց մոտ, Ասքերովը կատակով թե լուրջ ասել է, որ տղային «մեզ հետ կվերցնենք Բաքու»: Որպես տղայի սպանության մեջ իր անմեղության ապացույց Գուլիեւը հայտարարել է, որ իր մոտ զենք է եղել եւ հնարավորություն է ունեցել սպանել մյուս երեխային, բայց ինքն այդ հնարավրությունից չի օգտվել, իսկ զենքը տվել է նրան, ով երեխային բռնել էր:

ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Գուլիեւը՝ 22 տարվա ազատազրկման:

Վերաքննիր հայցով վճիռը կհրապարակվի մարտի 10-ին: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը հավանություն է տվել չծառայածներին հետապնդումից ազատող օրինագծին’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսական Շերմանը Քերիին կոչ է արել խիզախություն դրսևորել և ճանաչել Հայոց ցեղասպանությունը ‘