‘Ադրբեջանցի դիվերսանտները կդատապարտվեն` Լեռնային Ղարաբաղի օրենսդրությանը համապատասխան ‘

738

Ադրբեջանցի դիվերսանտները կդատապարտվեն` Լեռնային Ղարաբաղի օրենսդրությանը և միջազգային օրենսդրությանը համապատասխան, լրագրողներին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` մեկնաբանելով Քարվաճառում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտների ճակատագիրը:

«Նրանք ոչ մի կերպ չեն կարող գերիներ համարվել, քանի որ հանցագործներ են, ովքեր ԼՂՀ տարածք են ներթափանցել` տեղեկատվություն հավաքելու նպատակով: Դիվերսիոն խմբից վերցված նյութերը վկայում են այն մասին, որ նրանք մեր տարածք են մուտք գործել` զորամասերի ենթակառուցվածքի, հայկական ստորաբաժանումների տեղաշարժի ուսումնասիրման նպատակով»,- նշել է նախարարը:

Այդ ամենը, նրա կարծիքով, պետք է հիմք հանդիսանար ԼՂՀ դատական ատյանների կողմից համապատասխան որոշում կայացնելու համար, որի հիման վրա հանցագործները խստորեն կդատապարտվեն ու կպատժվեն»,- ամփոփել է նախարարը:

Նախորդ հոդվածը‘Էրդողանը վիրավորվել է, երբ իրեն «հայ» են անվանել’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանում գրանցվել է 5 բալ ուժնությամբ երկրաշարժ’