‘Ադրբեջանցի դիվերսանտները կդիմեն վերաքննիչ դատարան’

1100

Ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի անդամ Շահբազ Գուլիեւը որոշել է օգտվել հնարավորությունից եւ ԼՂՀ առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել վերաքննիչ դատարանում:

Գուլիեւի փաստաբան Արկադի Իսրայելյանը News.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալն իր այդ որոշման մասին հայտնել է այսօր կայացած իրենց հանդիպման ժամանակ:

Որոշ տեղեկություններով, դիվերսիոն խմբի մյուս անդամը՝ Դիլհամ Ասքերովը նույնպես որոշել է դիմել վերաքննիչ դատարան:

Հիշեցնենք, որ Դիլհամ Ասքերովին մեղադրանք էր առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիեւին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասքերովին նաեւ կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք էր առաջադրվել։

2014-ի դեկտեմբերի 29-ին Դիլհամ Ասքերովը դատապարտվել է ցմահ, իսկ Շահբազ Գուլիեւը՝ 22 տարվա ազատազրկման:

Նախորդ հոդվածը‘Ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց’
Հաջորդ հոդվածը‘Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում’