‘
«Ղարաբաղի» գլխավոր մարզիչ Գուրբան Գուրբանովը իր սաներին` ալբանացի ֆուտբոլիստներ Անսի Ագոլիին ու Ադմիր Տելիին պարգևատրում է խոստացել, եթե Ալբանիայի հավաքականը Եվրո-2016-ի ընտրական փուլի խաղում հաղթեի Հայաստանի հավաքականին:
Ընդ որում, Գուրբանովըն ընդգծել է, որ կպարգևատրի նաև Տելիին, ով նույնիսկ հավաքական չի հրավիրվել: Այս մասին հաղորդում է ադրբեջանական մամուլը:
Սա առաջին դեպքը չի, որ «Ղարաբաղի» մարզիչը իր ալբանացի ֆուտբոլիստներին պարգևատրում է խոստանում Հայաստանի հավաքականին հաղթելու համար: 2013թ.-ի ընկերական խաղից առաջ նա կատակով նշել է, որ պարտության դեպքում Ագոլին կարող է թիմ չվերադառնալ:
‘