‘
Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նաթիգ Ալիևը երեկ առավոտյան տեղափոխվել է Նավթագործների կենտրոնական հիվանդանոց։ Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։
Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, նախարարը սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրներ ունի։ Երեկ կատարվել է սրտի անոթի ստենտավորում։ Նաթիգ Ալիևը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Ավելի ուշ նրան հատուկ ինքնաթիռով տեղափոխել են Թուրքիա՝ բուժումը շարունակելու:
‘