‘
Հայկական ուղղաթիռի զոհված օդաչուների դիերը պետք է փոխանակել Շահբազ Գուլիևի և Դիլգամ Ասկերովի հետ: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Էլման Մամեդովը:
«Լավ հնարավորություն է ընձեռվել մեր քաղաքացիներին ազատելու համար: Ադրբեջանի իշխանությունները պետք է օգտվեն ընձեռված հնարավորությունից»,- ասել է պատգամավորը:
«Հայկական կողմը օդաչուների դիերը վերադարձնելու համար արդեն դիմել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտե և այլ միջազգային կազմակերպություններ: Ես առաջարկում եմ Ադրբեջանի իշխանություններին փոխանակել հայ օդաչուների դիերը մեր քաղաքացիների հետ: Ես համոզված եմ, որ Ադրբեջանի իշխանությունները կվարվեն հենց այդ կերպ»,-հավելել է Մամեդովը:
Նշենք, որ սա արդեն առաջին դեպքը չէ, որ ադրբեջանցի տարբեր գործիչներ նման հայտարարություններ են անում:
‘