‘Ադրբեջանցի փորձագետ. Հայկական հետախուզությունը լսում է Ադրբեջանի ՊՆ հեռախոսազրույցները’

880

Հայկական հետախուզությունը լսում է Ադրբեջանի ՊՆ հեռախոսազրույցները, ծանոթ է ԱՀ ՊՆ ռազմական խորհրդակցության բոլոր մանրամասներին, Facebook-ի իր էջում գրել է ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը:

Նրա խոսքով, դա արվում է բջջային հեռախոսակապի միջոցով: «Հայկական կողմը լսել է պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի` ՊՆ ղեկավարության, ճակատային գծում գտնվող միավորումների և զորամասերի հրամատարների հետ կարևոր խորհրդակցության բոլոր մանրամասները»,- նշել է նա:

«Գաղտնի հանդիպման բոլոր մանրամասների մասին հայկական կողմի տեղեկացվածությունը զարմացրել է Ադրբեջանի գեներալներին»,- գրում է Ջաֆարովը`հավելելով, որ դրանից հետո ադրբեջանական բանակում արգելվել է սպաներին օգտվել բջջային հեռախոսներից:

 

Նախորդ հոդվածը‘ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան. Ղրիմի տարածքում ռուսաստանյան զինված ուժեր կան’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է փոփոխական եղանակ’