‘
Կինոդրամատուրգ և Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ռուստամ Իբրահիմբեկովը Գերագույն դատարանում բողոքարկել է ԿԸՀ-ի՝ նախագահական ընտրություններում իր թեկնածության գրանցումը մերժելու որոշումը:
Ավելի վաղ Բաքվի վճռաբեկ դատարանը չէր բավարարել Ադրբեջանի ընդդիմադիր՝ ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի նախագահի բողոքն այդ առնչությամբ: Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ռուստամ Իբրահիմբեկովի թեկնածությունը չի գրանցել երկքաղաքացիության պատճառաբանությամբ, քանի որ նա Ադրբեջանի և Ռուսաստանի քաղաքացի է: Ու թեպետ նա հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից, սակայն չի կարողացել փաստաթղթային ձևակերպումներն ավարտին հասցնել: Իբրահիմբեկովի փաստաբանը պնդում է, որ որպես թեկնածու գրանցման համար կարևոր է այլ պետության քաղաքացիությունից հրաժարվելու փաստն ինքնին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
‘