‘Ադրիանո Գալիանի. Մեսին մոնստր է’

670

«Միլանի» փոխ նախագահ Ադրիանո Գալիանին անդրադարձել է «Բարսելոնայի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ հանդիպմանը: Հիշեցնենք, որ առաջին խաղում միլանյան ակումբը հաղթել է 2:0 հաշվով:

«Մեսին մոնստր է: Նա ապշեցուցիչ շարունակականությամբ է գոլ խփում: Հուսով եմ, խաղի ժամանակ նա դադար կվերցնի:

Դա դժվար է լինելու. մենք խաղալու ենք աշխարհի լավագույն թիմի հետ: Սպասում եմ ջերմ մթնոլորտ եւ 100 հազար հանդիսական «Կամպ Նոու» մարզադաշտում:

Պացինիի բացակայությունը մեր համար շատ տհաճ է, որովհետեւ Ջամպաոլոն վերջին շրջանում գերազանց մարզավիճակում էր գտնվում: Մենք կարեւոր խաղացող կորցրեցինք, բայց մենք նրան փոխարինող կգտնենք»,- ասել է Գալիանին:

Հիշեցնենք, որ «Բարսելոնա» — «Միլան» հանդիպումը կկայանա այսօր, Երեւանի ժամանակով 23:45-ին:

Նախորդ հոդվածը‘Կոնկլավի մեկնարկը. «Դո՛ւրս բոլորդ»’
Հաջորդ հոդվածը‘ՃՈ-ն Հայաստանի ողջ տարածքում կազմակերպում է հատուկ կանխարգելիչ միջոցառումներ’