‘
Ռումինիայի հավաքականի ու Լոնդոնի «Չելսիի» նախկին հարձակվող Ադրիան Մուտուն, որը կարիերայի ընթացքում խաղացել է նաև «Յուվենտուսում» և «Ֆիորենտինայում», պատմել է որ շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վիճել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ։
— Ինձ չի հետաքրքրում Ժոզե Մոուրինյոն։ Նրա թիմերը միշտ հանդես են եկել միայն արդյունքի համար, ինչի պատճառով երբեք գեղեցիկ ֆուտբոլ չեն ցուցադրել։ Ես տեղեկություն ունեմ, որ Իբրահիմովիչը ոչ մի վնասվածք չունի, պարզապես նրա հարաբերությունները Մոուրինյոյի հետ վատացել են,- ասել է Մուտուն Telekom Sport-ի հետ հարցազրույցում։
Հիշեցնենք, որ 36-ամյա Իբրահիմովիչն Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 5 հանդիպման:
‘