‘
ԵԿՄ անդամ ազատամարտիկ Սերիկ Տոնոյանը՝ բաց նամակ է գրել ԶԼՄ-ներին՝ ԱԺ-ում օրերս ընդունված երկրապահների կարգավիճակի մասին օրենքի վերաբերյալ:
Ազատամարտիկը գրում է, որ «երկրապահի կարգավիճակ ունենալու մասին ԱԺ-ի ընդունած օրենքից՝ բոլոր կետերում նշվում է ոչ պակաս, քան երեք ամիս ընդհանուր տևողությամբ», այնինչ, «ցանկալի էր օրենքի այս մասը փակագծերի մեջ նշել և հստակ հիմնավորել»:
«Հարց է առաջանում, իսկ եռամսյա հավաքագրվածները, որոնք մարտի դաշտում էին ամիսներ շարունակ, ինչի պատճառով տուժել են շատերի ընտանիքները՝ մեկի երեխան է հայտնվել բանտում՝ հացի խնդիր լուծելու համար, մյուսի ընտանիքը չի դիմացել պահի սոցիալական ճնշումներին և բազում այլ տհաճ պատմություններ…. Ի՞նչ է լինելու նրանց կարգավիճակի հարցը: 2-րդ հոդվածի 2-րդ մասում նշված է «սպասարկում իրականացրած կամ օժանդակություն ցուցաբերած անձինք»: Սպասարկում իրականացրած մասով հասկանալի է՝ այս կատեգորիան ռազմական կոնտեքստում տեղավորվում է: Անհասկանալի է օժանդակող բառը, ովքե՞ր են, ի՞նչ լումա ունեն մարտական գործողությունների ժամանակ: Կարելի է հասկանալ, որ այսօրվա դրությամբ Ե.Կ.Մ-ի «օժանդակողները» շատ են, ֆինասապես, նյութապես և այլն: Հիմա ի՞նչ, այս կատեգորիան կամավորականների կարգավիճա՞կ է ստանալու: Հետո եմ իմանում, որ երշիկ ու հաց են ուղարկել բայց մեզ միայն զինամթերք է հասել հիմա ի՞նչ… կարգավիճակը ի՞նչն է փոխելու:
Նշված է 2145 ազատամարտիկ, անուղղակի հասկանում ես, որ դրանից ավելին անընդունելի է իր բոլոր պատճառա-հետևանքային դրսևորումներով :
Կարելի է ասել, որ ամբողջ նախագիծը անորուշություններով լի է: Հայտնի չէ, թե կոնկրետ ինչ սոցիալական ապահովածության մասին է խոսքը ըստ ձեր նախագծի, ի՞նչ ժամկետներով է այն գործելու:
Հոդված 4-ի 8-րդ կետում նշում է ժամանակացույց մեկ տարի ժամանակով, որպեսզի համապատասխան փաստաթղթերը ներկայացնեն միջգերատեսչական հանձնաժողովին:
Հոդված 4-ի 6-րդ կետում նշվում է, որ թերի փաստաթղթերի առկայության դեպքում թերությունները վերացնել 20-օրյա ժամկետում: Հայաստանից դուրս գտնվում են տասնյակներով արժանի ազատամարտիկներ հնարավոր է, որ երկու երեք տարուց հետո կվերադառնան Հայաստան, ի՞նչ է լինելու նրանց կարգավիճակի հարցը: Կամ մարդը ինչ-ինչ պատճառներով Յակուտիայից եկել է Հայաստան: Փաստաթղթերում պակասում է մի փոքրիկ փաստաթուղթ և այն գտնվում է Յակուտիայում, հաստատ նա 20-օրյա ժամկետում չի կարող թերությունը վերացնել, հիմա ի՞նչ, նա ազատամարտի՞կ չէ: Անհայտ է, թե կարգավիճակ ստանալուց հետո ազատամարտիկը ինչ արտոնություն կունենա և ինչ ժամկետներում»,- գրում է ազատամարտիկը՝ զարմանքով հարցնելով, թե «ինչպե՞ս պատահեց, որ մեր իշխանությունները հանկարծ հիշեցին վաղուց անտեսված արժեքները»:
«Այս ամենի ֆոնի վրա ԶԼՄ-ներին ասուլիս տալուց չեք զլանում հայտարարել ամենաղքատ երկրներից մեկում ՀՀ-ում՝ ձեր ամենահարուստներից մեկը լինելու փաստը: Չգիտեմ՝ սրանով դարդին դարման կարո՞ղ եք անել, կմոռանա՞ն տղերքը տարիներ շարունակ իրենց ստորացված կարգավիճակը սեփական հայրենիքում և ամենակարևորը՝ իրենց ընտանիքում, երբ ընտանիքդ ու հարևաներդ տեսնում էին կերաց-խմած գեներալներին՝ շողշողացող համազգեստով թուրք կեծակին կողքից կախված, ու թաքուն, կամ բացահայտ ծիծաղում ստորացված վիճակիդ և խանութում դիզած պարտքերիդ վրա: Ի՞նչ ասեմ, ավարտեմ խոսքս այսպես «Մեկին հարցնում են ո՞նց ես, ինչպե՞ս ես ապրում, ինչպե՞ս է առողջական վիճակդ, ասում է՝ ապրում եմ Հ1-ի Հայաստանում, լյոխ լավա»:
‘