‘Ազատամարտիկին բերման են ենթարկել ոստիկանություն եւ 15 րոպե անց բաց թողել’

759

Այսօր ժամը 14-ի սահմաններում ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանին բերման են ենթարկել ոստիկանություն եւ 15 րոպե անց բաց թողել: Նշենք, որ ազատամարտիկը Ազատության հրապարակում ակցիա էր կազմակերպել, որի ժամանակ պատահական անցորդներից հավաքում էր 10-ական դրամ՝ իր վարչական տուգանքը վճարելու համար:

Հիշեցնենք, որ Սուսաննա Մարգարյանին նախորդ անգամ բերման էին ենթարկել եւ ենթարկել վարչական տուգանքի այն պատճառով, որ կառավարության շենքի դիմաց մուկ ու կատու էր բաց թողել:

Նախորդ հոդվածը‘Երեւանյան թանկ նստարանների պերճանքն ու թշվառությունը’
Հաջորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հայ և ադրբեջանցի պատվիրակները կոշտ հայտարարություններ են փոխանակում’