‘Ազատամարտիկին ծեծելով սպանած Ջունգլն ազատ է արձակվել ‘

1844

Երեկ քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել անցած տարի Նոր Նորքում ազատամարտիկ Վարդան Թումանյանին ծեծելով սպանած Ջունգլ մականունով Գևորգ Սարգսյանը:

«Մեր իրավապահները ստիպում են, որ սեփական ձեռքերով արդարադատություն իրականացնեմ: Փաստորեն մարդը կարող է օրը ցերեկով աղջկա ու կնոջ առաջ մարդ սպանել ու մի քանի ամսից ազատ արձակվել»,- սպանված ազատամարտիկի քրոջ՝ Մարիետա Թումանյանի խոսքերն է մեջբերում 1in.am-ը:  «Ես այլևս չեմ հավատում, որ այս գործով արդարադատություն կլինի, — ասել է Թումանյանը:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել անցած տարի: Վեճը ծագել էր Վարդան Թումանյանի և Ջունգլի հոր՝ Բաբկեն Սարգսյանի միջև նարդու սեղանի շուրջ: Ապա վեճն ավելի էր թեժացել, միմյանց քաշքշել էին, ու Բաբկենը դիմել էր որդու օգնությանը, ով «Էլլա» գիշերային ակումբի անվտանգության աշխատակիցներից էր: Նա հոր և երկու եղբայրների հետ Վարդանին ծեծել էին հենց շենքի բակում, կնոջ և աղջկա աչքի առաջ: Ծեծից հետո ազատամարտիկը հիվանդանոցում մահացել էր: Դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում միայն Ջունգլն ու նրա ազգական Սարգիս Ղուկասյանն են կալանավորված: Ծեծին մասնակից երրորդ անձը՝ Վիկտորը, մինչ օրս փախուստի մեջ է, որի նկատմամբ հետախուզում հայտարարված է, իսկ Ջունգլի հայրը՝ Բաբկեն Սարգսյանը, ազատության մեջ է՝ ստորագրությամբ չբացակայելու պայմանով:

Նախորդ հոդվածը‘Football Coach World Ranking. Լավագույն մարզիչների տասնյակը’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը մրցանակի է արժանացրել ցեղասպանության ենթարկված կանանց’