‘Ազատամարտիկին սպանած թիկնապահները կալանավորվել են’

1373

Երևանում հուլիսի 15-ին ազատամարտիկ Վարդան Թումանյանի սպանության գործով հարուցվել է քրեական գործ, կա երկու կալանավորված անձ` Սարգիս Ղուկասյանը և Գևորգ Սարգսյանը: Այս մասին հայտնել են Ոստիկանությունից:

Հիշեցնենք, որ Վարդան Թումանյանը, ում մարտական ընկերները անվանում էին «Ձի Վարդան», դաժան ծեծի էր ենթարկվել Երևանի Նոր Նորքի զանգվածում:

Քրեական գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 14-րդ կետերով, այն է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, և անզգուշությամբ առաջացրել տուժողի մահ:

Համաձայն «Հրապարակ» թերթի, Վարդան Թումանյանին սպանել են «Էլլա» գիշերային ակումբի թիկնապահները:

Նախորդ հոդվածը‘ՃՈ-ն ուժեղացնում է հսկողությունը Երեւան-Սեւան ավտոճանապարհին’
Հաջորդ հոդվածը‘Հայկական ավիափոխադրողն Ուկրաինայի տարածքով չվերթներ չի իրականացնում ‘