‘
Ազատամարտիկները երկուշաբթի` ժամը 14-ին նստացույց եւ հացադուլ են սկսելու: Այդ մասին քիչ առաջ հայտարարեց ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը: Նա նշեց, որ իր համար կարեւոր չեն ՀԽ ձերբակալված անդամների գաղափարները, այլ կարեւոր են հենց իրենք` ձերբակալվածները, քանի որ յուրաքանչյուրը, ով Հայաստանում արտահայտում է իր կարծիքը, կամ ծեծվում է, կամ` ձերբակալվում է: Նա կոչ արեց իշխանություններին «մինչեւ երկուշաբթի օրը ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին»:
‘