‘Ազատամարտիկները խնդրում են աջակցել ազատամարտիկ Մյասնիկ Մալխասյանի կյանքը փրկելու հարցում’

2037

Ազատամարտիկների դաշինքը հայտնի ազատամարտիկ, ԱԺ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխադյանի հարցով դիմել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: 

Նամակն ամբողջությամբ ստորեւ.

«Մեծարգո պարոն վարչապետ, մեր նամակ-դիմումը մի մարդու մասին է, ով հուլիսի 13-ից գտնվում է կյանքի ու մահվան սահմանագծին։ Խոսքը մեր մարտական ընկեր Մյասնիկ Ժորայի Մալխասյանի մասին է։ Նա 1988թ. Ղարաբաղյան շարժման Ապարանի տարածաշրջանի հիմնադիրներից մեկն էր, իսկ 1989թ-ից կամավորական ջոկատի առաջին շտաբի պետը։ Հերոսական մարտական ուղի անցած մեր մարտական ընկերը պատերազմից հետո երեք անգամ ընտրվեց ԱԺ պատգամավոր, որտեղ նա բարձր պահեց ազատամարտիկի ու ազգի նվիրյալի իր կերպարը։

Պարոն վարչապետ, Ձեզ հետ նա ևս իր սկզբունքայնության պատճառով 2008թ մարտի 1-ից հետո քաղբանտարկյալի կարգավիճակում էր։ Թե՛ պատերազմի ժամանակ և թե հետպատերազմյան բազում հոգեբանական վիճակները երևի պատճառ դարձան առողջական այն վիճակին, որում գտնվում է մեր մարտական ընկերը։

Մեծարգո պարոն վարչապետ, մենք՝ ի դեմս Ազատամարտիկների դաշինքի ամբողջ ազատամարտիկների անունից խնդրում ենք Ձեզ և բոլոր համապատասխան գերատեսչություններին աջակցել մեր մարտական ընկերոջ կյանքը փրկելու հարցում։

Հուսով ենք կարձագանքեք մեր խնդրանքին։

Հարգանքներով՝ Ազատամարտիկների դաշինքի խորհուրդ»:

Նախորդ հոդվածը‘Հարուցվել է քրեական գործ՝ ավագ լեյտենանտ Կարեն Հովհաննիսյանի մահվան դեպքի առթիվ’
Հաջորդ հոդվածը‘Պլատինի. Չեմ հասկանում, թե ինչու Ռոնալդուն տեղափոխվեց «Յուվենթուս’