‘ «Ազատամարտիկների դաշինքը» բոլորին հրավիրում է մասնակցել մարտի 1-ի հանրահավաքին’

1664

Երեք քաղաքական ուժերի՝ փետրվարի 20-ին հայտարարված հանրահավաքի չարտոնված լինելու պատրվակով իշխանությունը հետապնդումներ սկսեց Համաժողովրդական շարժման ակտիվիստների, մասնավորապես, ԲՀԿ անդամների նկատմամբ: Ստեղծված իրավիճակը հանգեցրեց քաղաքական ուժերի կողմից հանրահավաքը չեղյալ հայտարարելուն: 

«Ազատամարտիկների դաշինքը»,  համամիտ լինելով իր քաղաքական համախոհների որոշմանը, հորդորում է Դաշինքի անդամներին ու համակիրներին՝ ձեռնպահ մնալ փետրվարի 20-ին Ազատության հրապարակում նախապես հայտարարված հանրահավաքին մասնակցությունից:

«Ազատամարտիկների դաշինքը» բոլորին հրավիրում է Ազատության հրապարակ՝ մարտի 1-ին, ժամը 15:00-ին տեղի ունենալիք արտոնված համաժողովրդական հանրահավաքին, որի ընթացքում կքննարկվեն Հայաստանի ներքաղաքական իրավիճակը եւ ընդդիմադիր ուժերի  հետագա քայլերը: 

«Ազատամարտիկների դաշինքը» եւս մեկ անգամ հայտարարում է, որ հավատարիմ է մնալու իր որդեգրած առաքելությանը. մշտապես լինել սեփական արժանապատվության համար պայքարող մեր հայրենակիցների կողքին:  

Ազատամարտիկների դաշինք

Նախորդ հոդվածը‘Վասիլի Կանդինսկի.«Իմ նպատակն է լույսի «լույսը», Աստծո սահուն լույսը՝ Սուրբ Ոգին ազդարարելը»’
Հաջորդ հոդվածը‘Եղանակ. Սպասվում են տեղումներ’