‘
ԱՄՆ-ի այցեքարտը համարվող Ազատության արձանը ժամանակավորապես փակ կլինի այցելությունների համար, հայտնում է Los Angeles Times պարբերականը:
Հատկանշական է, որ Ազատության կղզին, որտեղ տեղակայված է հռչակավոր արձանը, գտնվում է հոկտեմբերին մոլեգնած «Սենդի» փոթորկից ամենաշատ տուժած նահանգներից մեկում՝ Նյու Ջերսիում:
Համաձայն ԱՄՆ-ի Ազգային զբոսայգիների ծառայության ներկայացուցիչ Մարկ Լիտերսի հաղորդած տեղեկության՝ Ազատության արձանը ժամանակավորապես այցելություններ չի ընդունի, քանի որ բնության տարերքից վնասվել են դեպի կղզի տանող նավամատույցները, ինչը կարող է վտանգել կղզի այցելով զբոսաշրջիկների կյանքը: Իսկ բուն արձանը, Լիտերսի խոսքերով, ոչ մի վնաս չի կրել:
‘