‘Ազատության հրապարակը` հանրահավաքից առաջ (տեսանյութ)’

3567

Ժամը 18:00-ին Երևանի Ազատության հրապարակում կմեկնարկի երեք ընդդիմադիր ուժերի համապետական հանրահավաքը: Հանրահավաքից մոտ երկու ժամ առաջ Ազատության հրապարակում արդեն մարդիկ էին հավաքվում: Ժամանում էին նաև ոստիկանները:

iLur.am-ի թղթակիցը զրուցեց հանրահավաքի եկած մի քանի մարդկանց հետ՝ իմանալու նրանց ակնկալիքները: Նշենք նաև, որ որոշ դժվարություններ էին առաջացել էլեկտրաէներգիայի տրամադրման հարցում՝ հանրահավաքի ձայնը ապահովող աշխատակիցներից լրացուցիչ փաստաթղթեր էին պահանջել:

Խոչընդոտվել էր նաև հանրահավաքի համար բարձրախոսներ բերող բեռնատարի մուտքը հրապարակ:

 

Նախորդ հոդվածը‘Վելուծաբանները՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին’
Հաջորդ հոդվածը‘«Միկա Ցեմենտ» գործարանը վճարել է պարտքերը և վերսկսում է աշխատանքը’