‘
Ազատության հրապարակում այս պահին իրանացում է։ Հովսեփ Խուրշուդյանի մամլո ասուլիսը տեղի չի ունենում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է iLur.am-ի լրագրողը, այն բանից հետո, երբ քաղաքապետարանի աշխատակիցը հայտարարել է, որ Օպերային հարող ասֆալտապատ տարածքը իրենից ևս պատմամշակութային արժեք է ներկայացնում և այստեղ վրան տեղադրել չի կարելի, Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցները փորձեցին վրանը տեղադրել խոտածածկ տարածքում, ինչից էլ սկսվեց հրմշտոցը:
Այժմ դեքպի վայրում են «Ժառանգության» փոխնախագահ Ստյոպա Սաֆարյանը, խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, կուսակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Թեւան Պողոսյանն ու ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Այս պահին պատգամավորները և ոստիկանության աշխատակիցները առանձնացել են՝ բանակցելու նպատակով:
13:18 ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը հայտարարեց, որ մինչև ժամը 17:00-ը, երբ տեղի է ունենալու Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսը, «Ժառանգության» ներկայացուցիչները կփորձեն լուծել որոշ ֆորմալ հարցեր կապված վրանի տեղադրման հետ և ժամը 17:00-ից 17:30-ի սահմաններում վրանը տեղադրվելու է: Հովսեփյանը ավելացրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը այս որոշման հետ կապ չունի և նա հայտարարել է, որ իրեն վրան պետք չէ: «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը իր հերթին ավելացրեց, որ հարցը գտնվում է ոչ թե իրավական ոլորտում, այլ քաղաքական և այն կայացվել է ամենաբարձր մակարդակով: Խուրշուդյանը նշեց նաև, որ օրենքը իրենց կողմն է:
‘