‘«Ազատության քայլերթ»՝ հանուն առանց քաղբանտարկյալների Հայաստանի ‘

813

«Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունը վաղը` նոյեմբերի 17-ին, նախատեսում է Երևանում անցկացնել «Ազատության քայլերթ» խորագրով երթ, որը կմեկնարկի ժ. 16:00  Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի մոտից (Երևան, Տերյան փող. 42/1): Քայլերթի երթուղին է` Տերյան-Սայաթ Նովա-Մաշտոցի պողոտա-Ամիրյան-Հանրապետության հրապարակ-Հյուսիսային պողոտա-Տերյան: 

Ակցիան իրականացվում է նախաձեռնության հայտարարած «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» արշավի շրջանակներում: Կազմակերպիչները հիշեցնում են, որ իրենց նախաձեռնության ստեղծման հռչակագրի համաձայն` իրենք միավորվել են Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության գաղափարի, դրանից բխող` Հայաստանն առանց քաղբանտարկյալների տեսլականի շուրջ:

Նախաձեռնողները խստորեն դատապարտում են իշխանությունը բռնի ուժով զավթած անձանց հակաիրավական գործողությունները, մասնավորապես` քաղաքացիների մտքի, խղճի, կարծիքն արտահայտելու և մարդու այլ հիմնարար ազատությունների ու իրավունքների ոտնահարումն ու քաղաքական հալածանքները: 

«Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունը Հայաստանում քաղաքացու իրավունքների ոտնահարմամբ մտահոգ բոլոր հասարակական, քաղաքական միավորներին ու քաղաքացիներին կոչ է անում միասնաբար մասնակցել քայլերթին: 

 

Նախորդ հոդվածը‘Կրիշտիանուն մտածում է Մադրիդը լքելու մասին’
Հաջորդ հոդվածը‘Շաբաթվա 10 լավագույն գոլերը’