‘
«Ազատության» հարցմանն ի պատասխան՝ Հատուկ քննչական ծառայությունից հաստատել են տեղեկությունը, որ դատավոր Դավիթ Գրիգորյանին մեղադրանք առաջադրվեց պաշտոնեական կեղծիք կատարելու հոդվածով։
«Ազատությունը» հիշեցնում է, որ այսօր ավելի վաղ Դատախազությունը պարզաբանել է, թե ինչու է քրեական գործ հարուցել դատավորի նկատմամբ: Ըստ իրավապահ մարմնի, փորձառու դատավորը, դատարանի շենքում չլինելով, նույն օրը նույն ժամին անցկացված նիստերի կեղծ արձանագրություններ է կազմել։ Դատախազությունը կտրականապես հերքում է, թե Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատած դատավոր Գրիգորյանի նկատմամբ ուշադրությունը պայմանավորված է նախկին նախագահի գործով:
‘