‘
Արդեն մի քանի օր է, ինչ Փարիզում մեկնարկել են ֆրանսիական լիցեյում սովորող արտասահամանցի աշակերտներ Լեոնարդայի և հայազգի Խաչիկ Խաչատրյանի արտաքսման դեմ ուղղված բողոքի ցույցերը, որոնց մասնակցում են հարյուրավոր աշակերտներ և ուսանողներ:
19-ամյա Խաչիկ Խաչատրյանը, ում ընտանիքն ապրում է Ֆրանսիայում, վտարվել է այս շաբաթ օրը: Նա հինգշաբթի առաջին իսկ չվերթով ժամանել է Հայաստան, որտեղ ոստիկանության կողմից նրան մեղադրանք է ներկայացվել երկամյա պարտադիր զինվորական ծառայությանը չներկայանալու համար, ինչը ենթակա է 3-ից 5 տարվա ազատազրկման:
Բողոքի ցույցի մասնակիցները հայտարարել են, որ Խաչիկը սովորում էր գիտելիք ստանալու և իր երկրի թշվառությունից դուրս գալու նպատակով, և Լիցեյների ազգային միությունը պահանջում է, որ յուրաքանչյուր ոք, էական չէ՝ փոքրամասնություն է ներկայացնում, թե մեծամասնություն, պետք է պաշտպանվի օրենքի կողմից, որը թույլ է տալիս ավարտել դպրոցական կրթությունը, հայտնում է humanite.fr-ն:
Մասնավորապես՝ ներկայացված պահանջում ասվում է.
Դպրոց հաճախելու համար կարիք չկա ունենալ անձը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև՝ ոչ մի աշակերտ իրավունք չունի դադարեցնել իր դպրոցական կրթությունն այն պատճառով, որ ինտեգրված չէ Ֆրանսիայում: Հանրապետական դպրոցները ստեղծած են ինտեգրացիայի, հավասարության, միասին ապրելու և տարածքի բոլոր երեխաներին կրթությամբ պահովելու նպատակով: Լիցեյների ազգային միությունը չի հանդուրժի, որ ոստիկանությունը միջամտի կրթական համակարգին՝ ձերբակալելով աշակերտին, և պահանջում է Ֆրանսիա ետ կանչել Խաչիկին և Լեոնարդային, որպեսզի նրանք կարողանան ավարտել իրենց ուսումը խաղաղ ճանապարհով:
Այս նպատակով Facebook-ում ստեղծվել է հատուկ էջ, որում բողոցի ցույցի մասնակիցներին տեղեկացնում են հետագա գործողությունների մասին, ինչպես նաև տեղադրվում են վերջին նորությունները: Էջը կրում է «Ազատություն Խաչիկին» անվանումը:
Այս դեպքը Փարիզում առաջինն է 2006 թվականից ի վեր:
‘