‘«Ազատություն ռադիոկայանի» Բաքվի գրասենյակում խուզարկություն են կատարել’

656

Դեկտեմբերի 26-ի առավոտյան Ադրբեջանի գլխավոր դատախազության աշխատակիցները խուզարկել են «Ազատություն ռադիոկայանի» Բաքվի գրասենյակը: Այդ մասին տեղեկացնում է ռադիոկայանի կայքը:

Գրասենյակի աշխատակիցներիններկայացրել են խուզարկության օրդերը: Haqqin. az-ի տվյալներով՝ խուզարկությունը կատարվել է քրեական գործի շրջանակներում, որը հետաքննում է առանձնապես ծանր հանցագործությունների գծով վարչությունը:

Հաղորդվել է, որ ռադիոկայանի շենքում անջատվել են ներքին հեռախոսներն ու ինտերնետը, աշխատակիցներին թույլ չեն տալիս օգտագործել համակարգիչները:

Haqqin-ը նշում է, որ այսօր դատարանում քննվում է ռադիոկայանի լրագրողուհի Խադիջա Իսմայիլովայի գործը, որը մեղադրվում է գործընկերոջն ինքնասպանության հասցնելու մեջ: Ինքը Իսմայիլովան, որ հետաքննող լրագրող է, պնդում է, որ իրեն ձերբակալել են կոռուպցիայի փաստեր բացահայտելու համար: Չի նշվում, թե արդյոք խուզարկությունը կապ ունի այդ գործի հետ: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Գվարդիոլային նոր պայմանագիր կառաջարկվի’
Հաջորդ հոդվածը‘Շվեդիայում Սուրբ Ծննդյան օրը մզկիթ են հրկիզել’