‘
«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով, Հայաստանի զինված ուժերը համալրվել են համազարկային կրակի հրթիռային նոր համալիրներով, որոնց հեռահարություն հասնում է մինչև 130 կիլոմետրի:
Աղբյուրը, սակայն, չի նշում համալիրների կոնկրետ թիվը՝ հավելելով, թե խոսքը չինական արտադրության AR1A համալիրների մասին է, որոնք համարվում են ռուսական նմանատիպ Смерч համալիրների արդիականացված տարբերակը, ավելի հեռահար են, քան Смерч-երը, և որոնց մշակման գործում իրենց մասնակցությունն են ունեցել նաև Ռուսաստանի ռազմաարդյունաբերության համալիրի ձեռնարկությունները:
Հիշեցնենք, որ վերջերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Ռուսաստանից ձեռք է բերել Смерч համալիրներ:
Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ոչ հաստատել, ոչ էլ հերքել է AR1A նոր համալիրների ձեռքբերման մասին տեղեկությունը, նշելով, որ ՀՀ ԶՈՒ-երը մշտապես համալրվում են նորագույն զինատեսակներով և բարձրացնում են մարտունակությունը:
‘