‘Ազատվենք դրամից. Մամուլ’

861

iLur.am-ը արդեն անդրադարձել էր ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանի ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների` էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի: Այս թեմային շուրջ այսօր «Հայկական ժամանակը» գրում է.

«ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների` էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի համաձայն, ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը նախապատրաստվում է գալիք ճգնաժամին` դոլարայնացնում է իր ֆինանսական միջոցները և ազատվում դրամից:

Այսպես, եթե 2012-ի սկզբին նա բանկերում ունեցել է 35 միլիոն դրամ և 859 հազար դոլար, ապա տարեվերջին` ընդամենը 12 միլիոն դրամ և արդեն 920 հազար դոլար: Ճգնաժամերից քիչ տուժելու և նույնիսկ շահելու լավագույն տարբերակը դոլարային խնայողությունները մեծացնելն է: Թերթը նշում է, որ Տ.Սարգսյանի ընտանիքն ունի նաև 10 միավոր անշարժ ու 4 միավոր շարժական գույք, իսկ ավանդներից վարչապետը 2012 թվականին ստացել է ավելի քան 40 միլիոն դրամ տոկոսավճար»:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը պարզապես թիմ չունի. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանը հրահանգել է ձայնագրիչը նետել զուգարանը. Մամուլ’