‘«Ազատ դեմոկրատներ». Քոքոբելյանն ու Արզումանյանը կաշկանդված չեն խմբակցության որոշումներով ‘

620

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում անդրադառնում են «Ժառանգության» ու «Ազատ դեմոկրատների» հետագա գործունեությանը: Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Վերջին շրջանում «Ազատ դեմոկրատներ» և «Ժառանգություն» կուսակցությունների շուրջ ընթացող գործընթացներն անընդունելին են մեր քաղաքական ուժի համար և մենք ափսոսանք են հայտնում, որ դաշինքը պահպանելուն ուղղված մեր բոլոր ջանքերը փոշիացվեցին:
Ուստի, հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, «Ազատ դեմոկրտաներ» կուսակցության Վարչությունը որոշում է, որ այս պահից սկսած Ազգային ժողովում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչներ Խաչատուր Քոքոբելյանը և Ալեքսանդր Արզումանյանը չեն ներկայացնում «Ժառանգություն» խմբակցությունը: Նրանք ֆորմալ առումով մնալով վերոնշյալ խմբակցության անդամ, Ազգային ժողովում ներկայացնում են «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, և որևիցե պատասխանատվություն չեն կրում «Ժառանգություն» խմբակցության գործողությունների համար՝ կաշկանդված չեն խմբակցության որոշումներով»:

Նախորդ հոդվածը‘Առողջապահության նախարարությունը հաստատում է սիբիրյան խոցի դեպքերը ‘
Հաջորդ հոդվածը‘Վրաստանը պետք է վերանայի Ռուսաստանի հանդեպ իր վերաբերմունքը. Վրաստանի խորհրդարանի խոսնակ’