‘Ազատ է արձակվել հույն մեծահարուստների ցուցակը հրապարակած լրագրողը ‘

619

Աթենքի դատարանն անմեղ է ճանաչել լրագրող Կոստաս Վաքսևանիսին, որը ձերբակալվել էր արտասահմանում խոշոր բանկային հաշիվների տիրապետող հույն գործիչների ցուցակը հրապարակելու համար, հայտնում է Skai հունական հեռուստաալիքը:

Դատարանը հանգել է այն եզրակացությանը, որ լրագրողի արարքը վնաս պատճառելու միտում չի կրել: Վաքսևանիսի ձերբակալությունը մեծ դժգոհություն էր առաջացրել իրավապաշտպանների և լրատվամիջոցների շրջանակներում: Նրանց համոզմամբ՝ այս կերպ իշխանությունը փորձել է ահաբեկել և լռեցնել չարաշահումներ կատարող գործիչներին մերկացրած լրագրողին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին HotDoc ամսագրի գլխավոր խմբագիր Կոստաս Վաքսևանիսի հրապարակած մեծահարուստների ցուցակի անդամներից շատերը կասկածվում են հարկերից միտումնավոր խուսափելու մեջ:

Նախորդ հոդվածը‘Դավիթ Սանասարյան. Եթե վստահ են, որ հայցն անհիմն է, պետք է նման խնդիրներ չստեղծեին’
Հաջորդ հոդվածը‘Բրիտանացի միլիոնատերը փորձել է Իրանին վաճառել ՀՕՊ-ի ուժակուտակիչներ’