‘
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Մկրտչյանը դիմումի մեջ նշել է, որ հեռանում է աղջկա առողջական խնդիրների պատճառով։ Հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հաբեթնակ Կուրղինյանը։ Վերջին չորս տարիներին նա աշխատել է ազգային թիմի մարզչական շտաբում։ Հաբեթնակ Կուրղինյանը ազատ ոճի ըմբիշներին կպատրաստի օոստոսի 21-26-ը Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությանը։
Մարզչական շտաբում կշարունակի աշխատել նաեւ Էդգար Ենոքյանը:
‘