‘Ազատ տնտեսական գոտին կմեկնարկի օգոստոսի 1-ից. Մամուլ’

973

««ՌԱՕ ՄԱՐՍ» գործարանում և «ԵրՄՄԳՀԻ»–ում (Մերգելյան ինստիտուտ) ազատ տնտեսական գոտին կմեկնարկի օգոստոսի 1-ից։ Այդ մասին նշված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ՀՀ կառավարություն ներկայացրած որոշման նախագծում։ Հարցը ներառված է ՀՀ կառավարության հուլիսի 18-ի նիստի օրակարգում։

ԱՏԳ-ի կազմակերպիչ է հանդիսանում «Սիտրոնիքս Արմենիա» ընկերությունը։ ԱՏԳ-ում գործունեության ծավալելու իրավունք կստանան արտադրաարդյանաբերական և տեխնիկակիրառական էլեկտրոնիկայի, ճշգրիտ ինժեներիայի, դեղագործության և բիոտեխնոլոգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արտադրական դիզայնի և հեռահաղորդակցության ոլորտների ընկերությունները։ ԱՏԳ գործունեության ժամկետը 10 տարի է»,–գրում է թերթը։

Նախորդ հոդվածը‘ԿԸՀ-ն 48 մլն-ի «չանհետացող» թանաք է գնել. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Լրացուցիչ ընտրություններ թիվ 38 ընտրատարածքում ‘