‘
Լոնդոնի «Չելսի»-ի բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը հրաժարվել է երկարաձգել ակումբի հետ գործող պայմանագիրը:
Ինչպես տեղեկացնում է Sun Sport-ը, «ազնվականներ»-ը 27-ամյա ֆուտբոլիստին առաջարկել են տարեկան 20 միլիոն եվրո աշխատավարձ, սակայն Ազարը մերժել է այդ առաջարկը:
Հաղորդվում է նաև, որ ֆուտբոլիստը հույս ունի տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:
Նշենք, որ Ազարի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2020 թվականի ամառը:
‘