‘Ազարին տպավորել է Կիլիան Մբապեի ցուցադրած խաղը’

6637

‘

Լոնդոնի «Չելսի»-ի վինգեր Էդեն Ազարը տպավորված է ՊՍԺ-ի 18-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի ցուցադրած խաղով:

«Կարծում եմ, որ ֆուտբոլի հաջորդ արքան կդառնա Կիլիան Մբապեն: Նա շատ է գոլեր խփում, մեծ ներդրում ունի իր թիմի հաղթանակներում: Կարծում եմ, որ Մբապեն շուտով կնվաճի «Ոսկե գնդակ»-ը»,- բելգիացու խոսքերն է մեջբերում Tribal Football-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն փարիզյան ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 21 խաղ, որոնցում աչքի է ընկել 12 գոլով և 11 գոլային փոխանցմամբ:

‘

Նախորդ հոդվածը‘Շախմատի աշխարհի առաջնության տարբերանշանը՝ բուռն քննարկումների առիթ ‘
Հաջորդ հոդվածը‘Տեղումներ չեն լինի’