‘Ազարն անվանել է ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստներին’

1088

Լոնդոնի «Չելսիի» առաջատար Էդեն Ազարը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստների մասին։

«Շատերը կարծում են, որ լավագույն ֆուտբոլիստները նրանք են, որոնք շատ գոլեր են խփում։ ԱՊԼ-ում շատ են բարձրակարգ ֆուտբոլիստները։ Ագուերոն լավագույններից մեկն է։ Դե Բրույնեն նույնպես շատ լավն է։ Սալահը լավագույնն էր նախորդ մրցաշրջանում։ Մեր թիմում խաղում է Կանտեն, որը նույնպես այդ ցուցակում է»,- ասել է բելգիացին։

Ազարն այս մրցաշրջանում մասնակցել է 7 հանդիպման և դարձել է 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ

Նախորդ հոդվածը‘«Բավարիան» խոշոր հաշվով խայտառակ պարտություն կրեց (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘MMA. Նուրմագոմեդովը 4-րդ ռաունդում հաղթեց Մակգրեգորին (տեսանյութ)’