‘Ազարով. ԵՄ-ն քննարկում է Կիևին ֆինանսական օգնություն տրամադրելու հարցը’

688

Եվրամիությունը համաձայն է քննարկել Կիևին ֆինանսական փոխհատուցում տրամադրելու հարցը, հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը՝ ելույթ ունենալով Գերագույն ռադայում:

«Երեկ իմ ներկայությամբ Ուկրաինայի նախագահը երկար հեռախոսազրույց ունեցավ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հետ: Մենք պայմանավորվեցինք, որ շարունակելու ենք բանակցությունները ասոցացման համաձայնագրի և ազատ առևտրի գոտու պայմանների վերաբերյալ»,- ասել է Ազարովը:

Երեքշաբթի ընդդիմությունը տեղեկացրել է, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչից կպահանջի պաշտոնանկ անել վարչապետին, եթե խորհրդարանը դա չանի, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ի դեպ, ըստ ria.ru-ի՝ ընդդիմադիր պատգամավորները փորձել են խանգարել նրա ելույթը՝ «Ամո՛թ», «Հրաժարակա՛ն» գոչյունների ուղեկցությամբ հարվածներ տեղալով սեղաններին:  

Նախորդ հոդվածը‘Ում՝ ինչի համար. Ոստիկանություն’
Հաջորդ հոդվածը‘ԻԻՀ դեսպան. Իրանական գազի Հայաստան մատակարարումը կախված է Հայաստանի իշխանությունների ցանկությունից’