‘Ազարով. Յանուկովիչի հրաժարականը հակասում է սահմանադրությանը’

770

Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը ռուսաստանյան Առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարել է, թե ցուցարարները նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրաժարականը չեն ստանա, քանի որ դա հակասում է սահմանադրությանը: «Ինչի՞ դեմ եք բողոքում: Պահանջում եք քննել իրավապահ մարմինների գործողություննե՞րը: Մենք ասել ենք, որ համաձայն ենք: Եկեք միասին քննենք: Մենք դա հրապարակավ ենք ասել: Ուզում եք նախագահի հրաժարակա՞նը: Դա չի լինի: Դա հակասում է մեր սահմանադրությանը»,- հայտարարել է վարչապետը: Ըստ Ազարովի՝ ուրիշ երկրներում էլ են տեղի ունեցել բազմահազարանոց հանրահավաքներ, բայց այդ դեպքում դրվել է կառավարության վստահության հարցը, և եթե կառավարությանը վստահության քվե է տրվել, նա շարունակել է աշխատել: Մինչդեռ Ուկրաինայի գերագույն ռադան Ազարովի կառավարությանը անվստահություն չհայտնեց, ուստի և նա շարունակում է աշխատել: «Ընդամենը մեկ օրինակ բերեք Եվրոպայից, երբ ինչ-որ ցույցի ճնշման տակ կառավարությունը հրաժարական տա ոչ սահմանադրական ճանապարհով: Ամեն ինչ պետք է իրականացվի սահմանադրական միջոցներով»,- ասել է Ազարովը, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Սաակաշվիլին ժամանել է Կիև (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Երվանդ Զախարյանի որդի դատավորը նաև միլիոնատեր է. Մամուլ’