‘Ազարով. Ուկրաինան չի ուզում սահմանափակվել ինտեգրման մեկ ուղղությամբ’

1117

Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը սխալ է համարում, որ երկրին պարտադրվում է սահմանափակվել ինտեգրման մեկ ուղղությամբ՝ կա՛մ Մաքսային միություն, կա՛մ ԵՄ:  Երկուշաբթի «Вести24» հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցում Ազարովը նշել է, թե այսօր երկրները պետք է համագործակցեն որքան հնարավոր է՝ շատ գործընկերների հետ: Ըստ Ազարովի՝ ԽՍՀՄ-ը որոշեց մեկուսանալ ողջ աշխարհից, և դրա հետևանքները ողբալի էին: Վարչապետն ընդգծել է, որ այսօր չի կարելի կրկնել նույն սխալը: «Մենք ուզում ենք լինել և՛ ձեզ հետ, և՛ ուրիշների հետ»,- ասել է նա:

Ուկրաինան 2013 թ. նոյեմբերևին Վիլնյուսի «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում պատրաստվում է ստորագրել ԵՄ ասոցացման և ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը: Ընդ որում՝ Կիևը հայտարարում է, որ պատրաստ է միանալ Մաքսային միության մի շարք դրույթների:

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող համատեղել ԵՄ-ի  ասոցացված անդամակցությունը և Մաքսային միության շրջանակների մեջ ինտեգրումը՝ այդ թեմայով Կիևի հայտարարություններն անվանելով «խորամանկություն» և հիշեցնելով լատինական ասացվածքը՝ «Կամ ամեն ինչ, կամ ոչինչ», փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Արտաշատը նոր ոստիկանապետ ունի’
Հաջորդ հոդվածը‘Երկրպագուները կարող են Հայաստանի ազգային հավաքականի հետ մեկնել Իտալիա’