‘
Էդեն Ազարը խոսել է Յանիկ Կարասկոյի՝ Չինաստան տեղափոխության մասին.
«Հնարավոր է՝ նրա համար Չինաստան տեղափոխությունը միակ տարբերակն էր: Եթե նա մնար Մադրիդի «Ատլետիկոյում», հնարավոր է, որ երբեք չխաղար:
Հիմա Կարասկոն արդեն ավելի շատ խաղաժամանակ կստանա: Ավելի լավ է խաղալ Չինաստանում, քան Իսպանիայում նստել պահեստայինների նստարանին:
Այս տեղափոխությունը տարօրինակ է թվում, բայց նա ունի իր սեփական պատճառները: Վստահ եմ՝ հավաքականում նրա համար խնդիրներ չեն առաջանա»,- Ազարի խոսքերն է փոխանցում AS-ը:
‘