
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը հայտնել է, որ չի շփվում մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ։
Այս մրցաշրջանում 32-ամյա բելգիացին բոլոր մրցաշարերում անցկացրել է ընդամենը 296 րոպե՝ դառնալով մեկ գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Ազարը վերջին անգամ «Ռեալում» խաղացել է հունվարի սկզբին:
«Մեր միջև հարգանք կա։ Բայց չեմ ասի, որ մենք խոսում ենք իրար հետ, քանի որ չենք խոսում։ Բայց հարգանքը միշտ կլինի։ Նույնիսկ եթե վաղը նա որոշի, որ ես այլևս չեմ խաղալու։
Ես պետք է հարգեմ Կառլո Անչելոտիի պես մարդուն։ Նրա համար, թե նա իրենից ինչ է ներկայացնում ֆուտբոլի համար, ինչի է հասել իր կարիերայում։ Դրա հետ կապված խնդիրներ չկան»,- Ազարի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։
Ազարի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը: