‘Ազգային Ժողովը Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ հայտարարություն ընդունեց’

1299

‘

Ազգային Ժողովը արտահերթ նիստում միաձայն քվեարկությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիլցի կապակցությամբ հայտարարություն ընդունեց: Քվեարկությանը մասնակցեց 114 պատգամավոր:

Քվեարկությունից առաջ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ նախագծի հեղինակներն ընդունել են հայտարարության տեքստի վերաբերյալ քննարկման ընթացքում հնչած մի շարք առաջարկներ:

Խմբագրումից հետո ԱԺ ընդունած հայտարարությունն այս տեսնքն ունի:

ՀՀ ԱԺ-ը, հիմք ընդունելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի՝ 1948-ի դեկտեմբերի 9-ին ընդունած «Ցեղասպանություն հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիան, ՀԽՍՀ ԳԽ 1988թ. նոյեմբերի 22-ին ընդունած՝ Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանւթյան դատապարտման մասին օրենքը, արժեւորելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցութամբ ընդունված Համահայկական հռչակագրի դրույթները, կարեւորելով միջազգային հանրության հետ համատեղ ուժերով մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելմանն ուղղված հայ ժողովրդի ներդրումը, երախտագիտություն հայտնելով բոլոր պետությունների խորհրդարաններին, պետական եւ տեղական կառույցներին, միջազգային կազմակերպություններին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ընդունել Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ, կոչ է անում բոլոր երկրների խորհրդարաններին, միջխորհրդարանական եւ միջազգային կազմակերպություններին՝ պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն:

 

‘

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Մենք էլ ենք հիշում ու պահանջում’
Հաջորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Լեյտենանտ Արմսթրոնգի զավակները ‘