‘Ազգային ժողովի առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 75 հարց, միջազգային 31 պայմանագիր’

846

Հոկտեմբերի 21-ին աշխատանքը կսկսի Հայաստանի ԱԺ քառօրյա նիստը: Ինչպես ԱրմԻնֆո գործակլաությանը հաղորդեցին ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ տեղի ունեցած ԱԺ աշխատանքային խորհրդակցությունում քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի չորրորդ  նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 21-24-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: Ազգային ժողովի չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 19 հարց: Հոկտեմբերի 21-24-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 75 հարց, միջազգային 31 պայմանագիր: Հինգերորդ գումարման ԱԺ չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ  հոկտեմբերի 21-24-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն հոկտեմբերի 21-ի Ազգային ժողովի նիստում:

Նախորդ հոդվածը‘Նոր մանրամասներ Երևան-Մոսկվա 908 չվերթի հետաձգման վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘Գերմանացի եպիսկոպոսը Կճոյանին «տվել անցել է»’