‘
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը այսօր ստորագրել է հայ — ռուսական վիճահարույց գազային համաձայնագրերը: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ը և
հիշեցնում, որ՝ խորհրդարանի ոչ իշխանական ուժերը պնդում են, որ երեկ այս փաստաթղթերի վավերացման հարցով քվեարկությունը անօրինական է եղել, ուստի դրանք սահմանված կարգով չեն հաստատվել: Նրանք, ամենայն հավանականությամբ, խորհրդարանի երեկվա նիստի օրիանականությունը կվիճարկեն Սահմանադրական դատարանում:
Միջազգային պայմանագրերի մասին օրենքի համաձայն՝ վավերացված համաձայնագրերը պետք է հաստատի նաև Սերժ Սարգսյանը:
‘