‘
Ազգային ժողովում մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԱԺ պատգամավորների փակ հանդիպումը: «Արմենպրեսի» հաղորդմամբ` նիստի ընթացքում կքննարկվեն Մաքսային միությանը միանալու հիմնավորումների վերաբերյալ հարցեր, որոնց պատասխաններով հետաքրքրված են խորհրդարանի ոչ կոլաիցիոն քաղաքական ուժերի պատգամավորները:
Նման հանդիպում պահանջել էր ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նախորդ շաբաթ, ինչպես նաեւ նման հարց բարձրացրին ոչ կոալիցիոն խմբակցությունների պատգամավորները սեպտեմբերի 9-ին մեկնարկած քառօրյայի ընթացքում:
Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության որոշման և այդ նպատակով կատարելիք անհրաժեշտ քայլերը ձեռնարկելու, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու մասին:
‘